ՃՇՀԱՀ
Դիմորդները BIM լաբորատորիայում
Ֆակուլտետ

Շինարարության ֆակուլտետ

Սովորի՛ր նախագծել, կառուցել և շահագործել շենքեր, ճանապարհներ, կամուրջներ, թունելներ և ինժեներական համակարգեր։

2կրթական ծրագիր
9մասնագիտացում
10լաբորատորիա
Շինարարության ֆակուլտետ

Շրջանավարտները տիրապետում են շենքերի, արհեստական կառուցվածքների նախագծման, մոդելավորման, շինարարության, ինչպես նաև շահագործման և կառավարման հմտություններին։

Ուսման ընթացքում կանցնես պրակտիկա ՀՀ շինարարության ոլորտի առաջատար կազմակերպություններում, որտեղ ավարտելուց հետո կարող ես նաև աշխատանքի անցնել։

Ի՞նչ կսովորես

Կրթական ծրագրեր և մասնագիտացումներ

Ընտրի՛ր ծրագիրը՝ տեսնելու մասնագիտացումները։

Կրթական ծրագիր

Շենքերի և կառուցվածքների մոդելավորում, նախագծում, շինարարություն

Առկա · ՀեռակաՃարտարագիտության բակալավր
  1. 1
    Արդյունաբերական, քաղաքացիական շինարարություն և կոնստրուկցիաների նախագծում
  2. 2
    Շենքերի նախագծում
  3. 3
    Ավտոճանապարհներ, կամուրջներ, թունելներ
  4. 4
    Հիդրոտեխնիկական և հիդրոէներգետիկ կառուցվածքներ
  5. 5
    Երկաթգծի շինարարություն, երկաթգիծ, գծային տնտեսություն
Կրթական ծրագիր

Ինժեներական համակարգերի մոդելավորում, նախագծում, կառավարում

Առկա · ՀեռակաՃարտարագիտության բակալավր
  1. 1
    Շինանյութերի, կառույցների ճարտարագիտություն և տեխնիկական փորձաքննություն
  2. 2
    Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծում, շինարարություն, կառավարում
  3. 3
    Անշարժ գույքի և շինարարության կառավարում
  4. 4
    Ջերմագազամատակարարում և օդափոխություն

Մագիստրատուրայում ֆակուլտետն առաջարկում է ևս 8 կրթական ծրագիր։

Ինչպե՞ս ընդունվել

Ընդունելության քննություններ

Միասնական քննություններ

Երկու ծրագրի համար էլ

Մաթեմատիկա
+
Ֆիզիկա

Ընտրված մասնագիտացումից անկախ՝ հանձնում ես նույն երկու առարկաները։

Ճարտարագիտության բակալավրՈւսման ավարտին շնորհվող որակավորումը
Առկա և հեռակաՈւսուցման երկու ձևերն էլ հասանելի են
Հնարավորություններ

Ինչո՞ւ սովորել մեզ մոտ

Պրակտիկա → աշխատանք

Կրթական և արտադրական պրակտիկա ոլորտի առաջատար կազմակերպություններում, որտեղ շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել։

10
Լաբորատորիա

Հագեցած ոլորտում կիրառվող առաջատար սարքավորումներով

Միջազգային ծրագրեր

Ուսանողների փոխանակում և վերապատրաստում տարբեր երկրներում

Լրացուցիչ դասընթացներ

Հիմնական մասնագիտությանը զուգահեռ

Հավատարմագրված

Ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 6 տարի ժամկետով

Եռաստիճան կրթություն

Բակալավրիատ → մագիստրատուրա → ասպիրանտուրա՝ մեկ համալսարանում։

Կյանքը բուհում
Հարցեր ունե՞ս

Կապ մեզ հետ

Հասցեք. Երևան, Տերյան 105, 0009
Հեռախոս010 303 300
Կայքnuaca.am
Մասնագիտություններ Զանգահարել